ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայում ՌԴ-ի ավելի քան 1 մլրդ դոլարի ակտիվներն օգտագործելու պլանների մասին
Տնտեսություն
08:51 04/09/2023
Աշխարհ

ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայում ՌԴ-ի ավելի քան 1 մլրդ դոլարի ակտիվներն օգտագործելու պլանների մասին

ԱՄՆ արդարադատության նախարարությունը տարբերակ է փնտրում Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ ուղարկելու համար, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։

Նշվում է, որ անցյալ տարվա փետրվարի վերջից ամբողջ աշխարհում ԱՄՆ-ը կալանք է դրել ռուսական ակտիվների վրա՝ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ։ «Մենք ձգտում ենք Կոնգրեսից թույլտվություն ստանալ՝  այդ միջոցներն օգտագործելու ի շահ Ուկրաինայի ժողովրդի»,- ասել է ԱՄՆ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Լիզա Մոնակոն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի Ազգային անվտանգության հարցերով օգնականները հայտնել էին, որ ռուսական ակտիվները, որոնք գտնվում են իրենց երկրների իրավասության ներքո, կմնան սառեցված այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը «չի վճարել Ուկրաինային հասցված վնասի համար»:

Placeholder
ԱՄՆ-ում հայտարարել են Ուկրաինայում ՌԴ-ի ավելի քան 1 մլրդ դոլարի ակտիվներն օգտագործելու պլանների մասին