Սոթքում վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված զինծառայող Նարեկ Պողոսյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայահեղ ծանր, կայուն
Օրվա թեմա
12:10 04/09/2023
Հայաստան

Սոթքում վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված զինծառայող Նարեկ Պողոսյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայահեղ ծանր, կայուն

Սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցներից վիրավորված Նարեկ Պողոսյանի վիճակը, ով ենթարկվել է բարդ վիրահատության, դեռևս գնահատվում է ծայահեղ ծանր, կայուն։ Panorama.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորորսյանից։

Նույն օրը վիրավորված մյուս զինծառայողի վիճակը, նրա խոսքով, միջին ծանրության է, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում։

«Երկու վիրավորներն էլ գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասաց Ա. Թորոսյանը։

Հիշեցնենք, որ  Ադրբեջանը սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակել էին նաև Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 12:50-ի սահմաններում  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ կիրառել են ԱԹՍ և ականանետ: Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակել են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական կրակոցների հետևանքով հայկական կողմն ունեցել է 3 զոհ, 1 վիրավոր:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն նախապես հայտնել էր 4 զոհի մասին՝ նրանց թվում նշելով նաև  Նարեկ Պողոսյանի անունը։ Սակայն հետո հաղորագրություն տարածեցին, որ կրկին փորձած ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։

Placeholder
Սոթքում վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված զինծառայող Նարեկ Պողոսյանի վիճակը դեռևս գնահատվում է ծայահեղ ծանր, կայուն