Պատրաստ ենք նոր ազդակ հաղորդել հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը․ Տաե-վոն Չե
Քաղաքական
18:35 05/09/2023
Հայաստան

Պատրաստ ենք նոր ազդակ հաղորդել հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը․ Տաե-վոն Չե

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Տաե-վոն Չեյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են նաև տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

«Փաշինյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ ակտիվացնելու առևտրատնտեսական համագործակցությունը Կորեայի Հանրապետության հետ: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այցը կնպաստի նաև գործարար կապերի խորացմանը:

Կորեայի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահը նշել է, որ պատրաստ են նոր ազդակ հաղորդել տնտեսության և ներդրումների բնագավառում հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Այս համատեքստում, քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի հնարավորություններին և հետագա, մասնավորապես՝ գյուղատնտեսության, զբոսաշրջության և կանաչ էներգետիկայի ոլորտներում, համագործակցությանը  վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում:
 

Placeholder
Պատրաստ ենք նոր ազդակ հաղորդել հայ-կորեական փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը․ Տաե-վոն Չե