Մոսկվայում հինգ չվերթ է մեկնել այլընտրանքային օդանավակայաններ
Աշխարհում
11:44 05/09/2023
Աշխարհ

Մոսկվայում հինգ չվերթ է մեկնել այլընտրանքային օդանավակայաններ

Մոսկվայի օդանավակայանների տարածքում կիրառվող սահմանափակումների պատճառով հինգ քաղաքացիական չվերթ վերահղվել են այլընտրանքային օդանավակայաններ։ Այս մասին հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության Telegram ալիքը։

Ինչպես պարզաբանել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում, օդանավակայանների աշխատանքի ժամանակացույցը փոխվել է դեպի մայրաքաղաք ուղղվող անօդաչու թռչող սարքի պատճառով։ Արդյունքում «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայանները դադարեցրել են թռիչքներն ու վայրէջքները։

«Այս առումով հինգ օդանավ գնացել են այլընտրանքային օդանավակայաններ։ Այս չվերթերի ուղևորները հասցվել են իրենց նշանակման օդանավակայաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Placeholder