Այցելությունների աճ արգելոցներում, արգելոց-թանգարաններում
Մշակույթ
11:35 05/09/2023
Հայաստան

Այցելությունների աճ արգելոցներում, արգելոց-թանգարաններում

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ն ամփոփել է 2023 թ․ օգոստոս ամսվա  այցելությունները։ Մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  ավելացել են 34 %-ով։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2022 թվականի օգոստոսին  գրանցվել է  ընդհանուր 63 659 այցելու։

2023 թ․ նույն  ամսվա տվյալներով տոմսային և ոչ տոմսային արգելոցներ, արգելոց-թանգարաններ է այցելել 97 050 տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկ։

 

Placeholder