Հայաստանի քաղաքներից բարձր գնաճ արձանագրվել է Իջևանում
Տնտեսություն
13:17 05/09/2023
Հայաստան

Հայաստանի քաղաքներից բարձր գնաճ արձանագրվել է Իջևանում

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2023թ. Օգոստոսը 2022թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամ գրանցվել է 0.1% գնաճ:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.4% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.6% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.4%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Իջևանում):

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով:
 

Placeholder