Երևանում մետրեր ձգվող խցանումներ են
Իրավունք
13:36 05/09/2023
Հայաստան

Երևանում մետրեր ձգվող խցանումներ են

Այսօր առավոտից սոցցանցերում տարածվում են Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում մետրեր ձգվող խցանումների լուսանկարներ, տեսանյութեր։ Ո՞րն է նման խցանման պատճառը։

Panorama.am-ին քաղաքապետարանից հայտնեցին՝ խցանումների պատճառ հանդիսացած խնդիրն իրենց իրավասության շրջանակում չէ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության աշխատակիցը հորդորեց գրավոր հարցում ուղարկել՝ նշելով, թե որ օրվա ու որ ժամի խցանման մասին է  խոսքը։

Մինչդեռ ոստիկանությունը ոչ միայն պետք է պարզած լիներ պատճառներն ու դրա մասին իրազեկած լիներ հանրությանը, այլև պետք է վերացրած լիներ այդ պատճառները, հետագայում նաև այդ պատճառները կանխելուն միտված քայլեր ձեռնարկեր, որ քաղաքացիները շոգ եղանակին, աշխատանքային ժամին ստիպված չլինեին ժամեր շարունակ խցանման մեջ անցկացնել։



Placeholder
Երևանում մետրեր ձգվող խցանումներ են