Ջերմաստիճանը կբարձրանա, իսկ սեպտեմբերի 7-10-ը կնվազի 6-10 աստիճանով
Հասարակություն
15:15 05/09/2023
Հայաստան

Ջերմաստիճանը կբարձրանա, իսկ սեպտեմբերի 7-10-ը կնվազի 6-10 աստիճանով

Սեպտեմբերի 5-8-ն Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում այսօր և սեպտեմբերի 9-ի ցերեկը, 6-8-ը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 4-6 աստիճանով, սեպտեմբերի 7-10-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 

Placeholder
Ջերմաստիճանը կբարձրանա, իսկ սեպտեմբերի 7-10-ը կնվազի 6-10 աստիճանով