ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը հայտարարել է սպառնալիքներին համարժեք պատասխան տալու պայմանների ստեղծման մասին
Քաղաքական
17:30 06/09/2023
Տարածաշրջան

ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը հայտարարել է սպառնալիքներին համարժեք պատասխան տալու պայմանների ստեղծման մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները ստեղծել են պայմաններ, որոնք անհրաժեշտ են ռազմական անվտանգությանը սպառնացող ժամանակակից սպառնալիքներին համարժեք պատասխան տալու համար։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։

«ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ ջանքերը անհրաժեշտ պայմաններ են ստեղծել ժամանակակից մարտահրավերներին և ռազմական անվտանգությանը սպառնացող սպառնալիքներին համարժեք պատասխան տալու համար: Կա հստակ պատկերացում, թե ինչ պետք է անենք այսօր, որպեսզի ապահովենք մեր պետությունների հուսալի երկարաժամկետ ռազմական անվտանգությունը:»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա Բելառուսում սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 6-ը ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների փուլի ավարտի արարողության ժամանակ։

Սիդորովը նշել է, որ զորավարժությունների ընթացքում ՀԱՊԿ երկրների զինվորականները ցուցաբերել են բարձր մարտական հմտություններ և գործողությունների համահունչություն, ինչը հնարավորություն է տվել հասնել իրենց նպատակներին։

«Շնորհակալ եմ զորավարժությունների մասնակիցներին մեծ և տքնաջան աշխատանքի համար, հաղթանակը տանում է բանակը, որն ունի ավելի պատրաստված սպաներ և զինվորներ, ավելի բարձր ոգի և հաղթելու ավելի ուժեղ կամք»,-ընդգծեց շտաբի պետը։

Placeholder
ՀԱՊԿ գլխավոր շտաբի պետը հայտարարել է սպառնալիքներին համարժեք պատասխան տալու պայմանների ստեղծման մասին