Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության` 2023 թվականի ամառն ամենաշոգն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մեր մոլորակում գրանցվել է ամենաշոգ ամառը»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն է մեջբերում կազմակերպությունը: Նա հիշեցրել է, որ աշխարհում սկսվել է կլիմայական ճգնաժամ, որը պահանջում է համատեղ ջանքերի ակտիվացում։
Օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ օգոստոսը դարձել է պատմության մեջ երկրորդ ամենաշոգ ամիսը՝ 2023 թվականի հուլիսից հետո։ Ընդհանուր առմամբ, 2023 թվականը դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենաշոգ տարին է՝ 2016 թվականից հետո։