«Հրապարակ». ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը. Սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալու համար մոտ 2.3 միլիոն է վճարվել
Օրվա մամուլ
09:09 06/09/2023
Հայաստան

«Հրապարակ». ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը. Սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալու համար մոտ 2.3 միլիոն է վճարվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովը կարծիքների հավաքագրման համակարգ է ձեռք բերել, որի համար պետական բյուջեից «Էլիքս» ընկերությանը վճարվել է 2 մլն 290 հազար դրամ։ Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ այդ համակարգը, ըստ էության, կայք է, որտեղ քաղաքացիները պետք է հայտնեն ԱԺ-ի վերաբերյալ իրենց կարծիքները։

Հետաքրքիր է, որ նախապես ցանկանում են ներդնել «արգելքներ», որպեսզի քաղաքացիները չկարողանան վիրավորանքներ ու հայհոյանքներ գրել, ինչպես ասում են՝ ԱԺ-ում լավ գիտեն իրենց գլխին գալիքը, բայցև գիտեն, որ օր-օրի քաղաքացիների վստահությունը կորցնում են, և սեփական մոնիթորինգի ծրագիր ունենալը, հանրային տրամադրությունները պարբերաբար շոշափելը իրենց չեն վնասի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder