«Լեգեոներների հիվանդությունը» հասել է Վարշավա
Աշխարհում
15:55 06/09/2023
Աշխարհ

«Լեգեոներների հիվանդությունը» հասել է Վարշավա

Լեգիոնելոզը, որը հայտնի է նաև որպես «լեգեոներների հիվանդություն», հասել է Վարշավա։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին հղում անելով տեղական Սանէպիդին։

Նշենք, որ լեգիոնելոզով հիվանդանալու առաջին դեպքը գրանցվել է Լեհաստանում օգոստոսի 17-ին: Այս գրանցվել է երկրի հարավ-արևելքում գտնվող Ժեշով քաղաքում, այնուհետև տարածվել է այլ շրջաններում։

Ըստ աղբյուրի՝ Վարշավայի մանկապարտեզներից մեկում հայտնաբերվել է լեգիոնելլա բակտերիա։
«Լեգիոնելլա բակտերիաների առկայության վերաբերյալ ջրի ուսումնասիրությունները դրական արդյունք են ցույց տվել։ Մանկապարտեզը սերտորեն համագործակցում է «Սանեպիդ»-ի հետ և կատարում է նրա առաջարկությունները»,- նշել են Սանիտարահամաճարակային ծառայությունից։

Համաճարակաբանները հայտնել են, որ որոշվել է մանկապարտեզը չփակել, քանի որ լեգիոնելոզը վարակիչ չէ և չի կարող փոխանցվել մարդուց մարդուն, նույնիսկ աղտոտված ջուրը չի կարող վարակի պատճառ դառնալ։ «Վարակումը տեղի է ունենում միայն աղտոտված ջրի գոլորշիները շնչելու ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալներով՝ Լեհաստանում լեգեոներների հիվանդությունից մահացել է ավելի քան 20 մարդ:
 

Placeholder