Պատգամավորները քիչ են համարում համայնքային բյուջե հողերի օտարումից ստացված գումարների 30%-ի ուղղումը
Տնտեսություն
11:37 06/09/2023
Հայաստան

Պատգամավորները քիչ են համարում համայնքային բյուջե հողերի օտարումից ստացված գումարների 30%-ի ուղղումը

«Օտարվող պետական սեփականություն համարվող հողերի համար գործող կարգով արված էր բացառություն և օտարումից առաջացած ֆիննսական միջոցներն ամբողջությամբ ուղղվում էին պետական բյուջե, նախագծով առաջարկում ենք, որ հողերի օտարումից առաջացած միջոցներից նույնպես 30%-ը ուղղվի համայնքային բկյուջեներ»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում զեկուցեց «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Վաչե Տերտերյանը հայտնեց, որ հարցի քննարկման ժամանակ որոշվել է հետագայում հանդես գալ նոր առաջարկներով բյուջետային միջոցների ապակենտրոնացման և համայնքային բյուջեների կայունացման ու ուժեղացման ուղղությամբ:

Փոխնախարարն առաջրկեց, որ արագ հավանություն տրվի նախագծին, քանի որ ահջորդ տարվա բյուջեի հաշվարկում այն պետք է կիրառվի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն  առաջարկեց բարձրացնել համայնքային բյուջեներին ուղղվող գումարի տոկոսը:

Նա հայտնեց, որ հետագայում հնարավոր է բարձրացնել տոկոսը՝ հասցնելով 50%-ի:

«Աշխատում ենք, որ պետական բյուջեից  գումարների տրանսֆերը դեպի համայնքային բյուջեներ լինի աստիճանաբար»,-հայտարարեց Վաչե Տերտերյանը:

Placeholder