ՀՀ իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում. Վարդանյան
Քաղաքական
13:15 06/09/2023
Հայաստան

ՀՀ իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում. Վարդանյան

«Առանց Արցախի չի լինելու Հայաստան, առանց Հայաստանի չի լինելու Արցախ, այդ կապը մեզ համար շատ պարզ է»,- ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր և  «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի համատեղ ասուլիսում։

Ռ.Վարդանյանն Արցախից ասուլիսին միացել է տեսակապով։

Նա ընդգծեց՝ այս իրավիճակում պարտվողական մտածելակեպրով ապրելու իրավունքն չունեն. «Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, մտածենք, որ ինչ որ ձևով կարող է խաղաղության պայմանագիրը  կնքվի, դրա շնորհիվ Հայաստանը փրկվի, Արցախում ինչ կլինի՝ հետո կորոշենք։ Դա ճանապարհ է, որը մեզ տանում է անդունդ, դրան չենք կարող համաձայնվել ոչ մի դեպքում»։

Ռուբեն Վարդանյանն ասաց, որ այսօր Արցախի հարցն է ամենակարևորը, պետք է այդ հարցի շուրջ համախմբվել ու չթողնել, որ  Արցախը դառնա Ադրբեջանի մաս և հայաթափվի։

«Հայաստանի իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում, որովհետև պարտվողական մտածելակերպը և այդ հռետորիկան  մեզ անդունդ է տանում՝ կունենանք ոչ արժանապատիվ կյանք և պատերազմ։ Մեզ սպասվում է դա՝ մեր մեջ կոտրելով մեր ոգին, հավատը, որ կարող ենք պայքարել»,- ասաց Վարդանյանը։

Նրա ներկայացմամբ, Արցախում վիճակը շատ ծանր է, բարդ է. «Արցախցիները շարունակում են ոգևորել մեր ամբողջ հայկական աշխարհն իրենց հստակ և ուժեղ դիրքորոշումով, որ չնայած բոլոր դժվարություններին, պատրաստ են ապրել Արցախում, պայքարել Արցախի համար, իրենց միայն պետք է զգալ, որ իրենք մենակ չեն»։ 

Placeholder
ՀՀ իշխանությունը պետք է փոխի իր դիրքորոշումն Արցախի հարցում. Վարդանյան