Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհին ադրբեջանցիների կողմից ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգված արցախցի երեք երիտասարդներին ազատ արձակելու վերաբերյալ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկություններ չունի։
«Հենց տեղեկություն ունենամ, հայտարարությամբ հանդես կգամ»,-Panorama.am-ին ասաց Գեղամ Ստեփանյանը։
Նշենք, սոցկայքերում տարածվում է տեղեկատվություն, որ տղաներին ազատ են արձակել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արցախից Հայաստան ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տեղափոխվելիս ադրբեջանական կողմն առևանգել էր 3 ուսանողների` Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին և Լևոն Գրիգորյանին, որոնք գալիս էին Հայաստանում սովորելու։
Նրանք ֆուտբոլիստներ են։ Թշնամի երկիրը նրանց մեղադրում է 2021 թ. «ադրբեջանական դրոշն անարգելու մեջ»։ Բաքուն հայտարարել է, որ նրանց նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով։ Ադրբեջանի դատախազությունից հայտնել էին, որ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։