Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության իրականացման պայմաններ է ստեղծում. Լուիս Մորենո Օկամպո
Քաղաքական
10:06 07/09/2023
Աշխարհ

Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության իրականացման պայմաններ է ստեղծում. Լուիս Մորենո Օկամպո

«Կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»,- այս մասին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

«Սա շարունակվող, ընթացքի մեջ գտնվող ցեղասպանություն է: Պարտադիր չէ, որ շատ մարդիկ մահանան: Կան տարբեր ձևաչափեր` ինչպես կարող է ցեղասպանություն լինել: Մի դեպքում կարող է զոհերի թիվը զրո լինել: Այսինքն` կարելի է ստեղծել պայմաններ, որ տանում են մարդկանց ոչնչացման: Լաչինի միջանցքի շրջափակումը հենց այդպիսի պայմաններ է ստեղծում ոչնչացման համար»,- 1lurer-ի հաղորդմամբ, ասել է նա` նշելով, որ պետք է կանխել 120 000 մարդկանց ցեղասպանությունը, որոնք ապրում են ԼՂ-ում:

«Լեռնային Ղարաբաղում հայերը ձեր կարիքն ունեն, որ դուք «այլևս երբեք»-ն իրականություն դարձնեք»,- դիմելով ներկաներին` ասեկ է նա՝ հիշեցնելով 1915-ի Ցեղասպանության մասին:

 

Placeholder
Լաչինի միջանցքի արգելափակումը ցեղասպանության իրականացման պայմաններ է ստեղծում. Լուիս Մորենո Օկամպո