Գոռ Սահակյանը ծանրամարտի ԱԱ-ում պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց
Սպորտ
21:41 07/09/2023
Հայաստան

Գոռ Սահակյանը ծանրամարտի ԱԱ-ում պոկում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը(67 կգ) պոկում վարժությունից հետո երկրորդն է:

Եվրոպայի չեմպիոնը միայն երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկեց 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:

Պոկում վարժության առաջատարը 153 կգ արդյունքով այս պահին Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Ասիայի կրկնակի չեմպիոն, չինացի Չեն Լիժուն է: Նա 11 կգ-ով գերազանցում է Գոռ Սահակյանին:

Placeholder