Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուրեր տարածելուն զուգահեռ իրականացնում է անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. Արցախի ՊՆ
Քաղաքական
16:03 07/09/2023
ԼՂՀ

Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուրեր տարածելուն զուգահեռ իրականացնում է անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. 

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները  սեպտեմբերի  7֊ին , ժամը 12:35֊ից ժամը 14։00֊ն ընկած ժամանակահատվածում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի և Մարտունու շրջաններում, որոնք  իբր թե  կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն  է։  

Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ֊ն զգալիորեն ավելացրել է ստահոդ հաղորդագրությունների հրապարակման հաճախականությունը, ինչին զուգահեռ իրականացվում են  անձնակազի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ։
Ակնհայտ է, որ նման գործողություններով  ադրբեջանական կողմը տեղեկատվական հենք է նախապատրաստում  հերթական սադրանքի համար»։ 

Placeholder
Ադրբեջանի ՊՆ-ն կեղծ լուրեր տարածելուն զուգահեռ իրականացնում է անձնակազմի, ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կուտակումներ. Արցախի ՊՆ