Ռոնալդուն 19 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում
Աշխարհում
11:45 07/09/2023
Աշխարհ

Ռոնալդուն 19 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի աստղային պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 19 տարվա մեջ առաջին անգամ չի հայտնվել «Ոսկե գնդակի» հավակնորդ ֆուտբոլիստների ցուցակում, գրում է «Ռիա նովոստի»-ին։

30 թեկնածուներից բաղկացած ցուցակը նախօրեին հայտնվել է «France Football» ամսագրում ։ 38-ամյա պորտուգալացին «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել 5 անգամ՝ 2008, 2013, 2014, 2016 և 2017 թթ-ին: Այնուամենայնիվ, այս անգամ նա այս հեղինակավոր մրցանակի հավակնորդների թվում չէ ։ Ընդ որում, նրա հավերժ մրցակից Լիոնել Մեսսին այնտեղ է։

Ավելի վաղ «Record»-ին տված հարցազրույցում Ռոնալդուն ասել էր, որ հայտնի արգենտինացու հետ իր մրցակցության դարաշրջանն ավարտվել է։ Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը հպարտ է ֆուտբոլում իր արդյունքներով։

Նշվում է նաև, որ «Ոսկե գնդակ» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին Փարիզի Շատլե թատրոնում:

Placeholder
Ռոնալդուն 19 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում