Մոսկվան կշարունակի կառուցողական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ․ Պեսկով
Քաղաքական
14:36 07/09/2023
Աշխարհ

Մոսկվան կշարունակի կառուցողական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ․ Պեսկով

Ռուսաստանը շարունակում է մանրակրկիտ և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, շարունակում է  բծախնդիր և հետևողական կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ», - ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով  Ադրբեջանի կողմից սահմանին զորքեր տեղակայելու մասին Հայաստանի հայտարարություններին։

Անդրադառնալով հայ-ամերիկյան զորավարժություններին՝ ՌԴ նախագհի խոսնակը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխվստահության ամրապնդմանը։
 

Placeholder
Մոսկվան կշարունակի կառուցողական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ․ Պեսկով