Վրաստանում հորդառաջ անձրևներն ու սողանքները լուրջ խնդիրներ են առաջացրել
Տարածաշրջան
11:25 08/09/2023
Տարածաշրջան

Վրաստանում հորդառաջ անձրևներն ու սողանքները լուրջ խնդիրներ են առաջացրել

Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել  Վրաստանի Գուրիայի մարզում: Մի քանի գյուղերում ջուրը լցվել է տների առաջին հարկեր, բակեր, գյուղատնտեսական տարածքներ, գրում է վրցական «Առաջին ալիք»-ը։

Նշվում է, որ վնասվել են բնակիչների կենցաղային իրերն ու տեխնիկան։

Լանչխութիում տեղի ունեցած սողանքների հետևանքով  էլ շուրջ տասը տուն կտրվել է արտաքին աշխարհից։

Լանչխութի և Օզուրգեթի մունիցիպալիտետներում մոբիլիզացված են քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները։

«Ծանրագույն պատկեր է։ Սողանքի հետեւանքով տասը տուն կտրվել է արտաքին աշխարհից։ Մոբիլիզացվել է տեխնիկա, և մենք փորձում ենք հնարավորինս արագ իրականացնել համապատասխան աշխատանքները։ Իրավիճակը հատկապես ծանր է Չոչխաթիում»,- ասել է Լանչխութիի քաղաքապետ Ալեքսանդրե Սարիշվիլին։

 

Placeholder
Վրաստանում հորդառաջ անձրևներն ու սողանքները լուրջ խնդիրներ են առաջացրել