Նիկոլ Փաշինյանին  ծանոթացրել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին
Քաղաքական
15:34 08/09/2023
Հայաստան

Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանը  Նուբարաշեն վարչական շրջանում ծանոթացել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին։

Կառավարությունից հայտնում են, որ դրանք մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է 2025 թ.-ին։ 425 մահճակալ հզորությամբ կենտրոնը տեղակայված է շուրջ 7 հա մակերեսով հողատարածքի վրա՝ 9 մասնաշենքում (կլինիկական, ադմինիստրատիվ, օժանդակ)։

Կենտրոնի շենքային պայմանները գտնվում էին վատ վիճակում, շինությունների ենթակառուցվածքները, սարքավորումներն արդիականացման կարիք ունեին։

Հիմք ընդունելով աշխարհում ընդունված հոգեբուժական ծառայությունների ընթացքում բուժօգնության կազմակերպման փորձը և ՀՀ-ում մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, իրականացվում է ծառայության արդիականացում, որը ներառում է՝ առկա մասնաշենքերի վերակառուցում՝ շուրջ 18000 քմ, 3 կցակառույցի և նոր մասնաշենքի (նարկոլոգիական բաժանմունքի համար) կառուցում՝ շուրջ 1423 քմ, ժամանակակից բժշկական սարքավորումների, կահույքի, պարագաների տրամադրում։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 4,6 մլրդ դրամ, որը հատկացվել է Կառավարության կողմից: 2021թ-ին մեկնարկել և ներկայում ընթանում են 3 կցակառույցի և 1 մասնաշենքի կառուցման, ինչպես նաև 1 մասնաշենքի վերակառուցման շինարարական աշխատանքները, իսկ ճաշարանի մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն արդեն իսկ ավարտված են։ Կիրականացվեն կենտրոնի բժշկական սարքավորումներով, պարագաներով և կահույքով հագեցման աշխատանքներ՝ շուրջ 525 մլն դրամի:




 

Placeholder
Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքներին