Կայացավ Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը
Մշակույթ
20:44 08/09/2023
Հայաստան

Կայացավ Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը։

Վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ը Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, ժամը 13:00-13:30-ը՝ Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում (հասցե՝ Մոսկովյան 3): Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում. հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին:

Ա. Ազարյանը վախճանվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում:

Placeholder
Կայացավ Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը