Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Կրթություն, գիտություն
16:23 08/09/2023
Հայաստան

Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։  Սեպտեմբերի 11-ին այն կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը։

ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների համագործակցությունը գիտության՝ մասնավորապես ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, էկոլոգիայի, քիմիայի և կենսաբանության, երկրաբանության ոլորտներում։

Ըստ հուշագրի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Գիտությունների ակադեմիան կզարգացնեն համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու և համատեղ գիտաժողովներ և սեմինարներ  անցկացնելու, տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակման միջոցով։

Placeholder