Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-10-ում է
Աշխարհում
10:02 08/09/2023
Աշխարհ

Մխիթարյանը «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-10-ում է

Իտալական Calcio e Finanza հրատարակությունը տեղեկություն է հրապարակել «Ինտերի» ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Միլանի «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։

Մխիթարյանը Ստեֆան դե Վրայի հետ կիսում է 7-8-րդ տեղերը։ Մրցաշրջանի համար նրանք վաստակել են 3,8 մլն եվրո։

Կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողն է։ Ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանում վաստակում է մոտ 6,5 միլիոն եվրո:

Միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.

1.Հաքան Չալհանօղլու – 6,5 միլիոն եվրո 

2-3. Լաուտարո Մարտինես և Մարկուս Թյուրամ – 6 միլիոն եվրո;

4. Ալեսանդրո Բաստոնի – 5,5 միլիոն եվրո;

5. Բենջամին Պավարդժ – 5 միլիոն եվրո;

6. Նիկոլո Բարելլա – 4,5 միլիոն եվրո;

7-8. Ստեֆան դե Վրայ և Հենրիխ Մխիթարյան – 3,8 միլիոն եվրո;

9-10.  Մարկո Արնաուտովիչ և Դավիդե Ֆրատտեսի – 3 մլն։

Placeholder