Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել  Սամվել Բաբայանին, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձվել
Քաղաքական
13:41 08/09/2023
ԼՂՀ

Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Բաբայանին, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձվել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին.

«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին  հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և  3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները  Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:

«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել՝ վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և  4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով  կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով»։ 

 

Placeholder
Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Սամվել Բաբայանին, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձվել