Գևորգյանի կալանավորումը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը.Զախարովա
Քաղաքական
10:20 08/09/2023
Տարածաշրջան

Գևորգյանի կալանավորումը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը.Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Sputnik Արմենիայի սյունակագիր Գևորգյանի և բլոգեր Բադալյանի կալանավորման հետ կապված սադրանքը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»-ն:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանը և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանը յոթ այլ անձանց թվում ձերբակալվել են հիմնավոր կասկածներով:

Placeholder
Գևորգյանի կալանավորումը նպատակ ունի մթագնել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերը.Զախարովա