Հայաստանի հետ վարժանքներին կմասնակցի մոտ 85 ամերիկացի զինծառայող
Քաղաքական
12:00 08/09/2023
Հայաստան

Հայաստանի հետ վարժանքներին կմասնակցի մոտ 85 ամերիկացի զինծառայող

 Շուրջ 85 ամերիկյան և 175 հայ զինծառայող կմասնակցի Հայաստանի հետ համատեղ զորավարժություններին, որոնք կոչվում են Eagle Partner: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ, այդ մասին հայտնել են ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունից։

«Սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանում անցկացվող Eagle Partner խաղաղապահ զորավարժությունների ընթացքում մոտ 85 ամերիկացի զինվորներ կմարզվեն մոտ175 հայ զինվորների հետ»,-ասվում է Եվրոպայում և Աֆրիկայում Միացյալ Նահանգների բանակի հրամանատարության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժություններին կներգրավվեն ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին բրիգադի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց հետ Հայաստանը համագործակցության ծրագիր ունի 2003 թվականից։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակն է նախապատրաստել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադը ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում այս տարվա վերջին գնահատմանը։

Eagle Partner զորավարժությունները երկու երկրներին թույլ կտան «նոր հարաբերություններ կառուցել մարտավարական մակարդակում» և մեծացնել ստորաբաժանումների միջև փոխգործունակությունը խաղաղապահ գործողությունների համար, ասել է ԱՄՆ բանակի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության խոսնակ, գնդապետ Մարտին Օ'Դոնելը:

Placeholder
Հայաստանի հետ վարժանքներին կմասնակցի մոտ 85 ամերիկացի զինծառայող