Արշավիր Ղարամյան. Այս օրհասական պահին նորից փորձում են  Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն
Քաղաքական
09:15 09/09/2023
ԼՂՀ

Արշավիր Ղարամյան. Այս օրհասական պահին նորից փորձում են Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն

Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը, արձագանքելով երկրում ու դրա շուրջ  տեղի ունեցող իրադարձություններին, գրում է.

«Արդեն մի քանի օր է Արցախում պատերազմի («հակաահաբեկչական» գործողության տեսքով) շունչը հասել է Արցախի մեր պաշտպաների քիմքին,որոնք այն զգում են  յուրաքանչյուր վարկյան,իսկ մի խումբ մարդիք որոնք տարիներ ի վեր երկպառակություն են մտցրել հանրության մեջ՝ կեղծ ու մտածածին թեզեր և հերյուրանքներ տարածելով, այս օրհասական պահին նորից փորձում են  Արցախը տանել ներքին ցնցումների և վերջնականապես կործանել այն:

Սիրելի արցախցիներ,կոչ եմ անում՝ լինել խոհեմ և զգոն, չտրվել այդ մարդկանց սին խոստումներին ու սադրանքներին դրանով ավելի բարդացնելով ստեղծված ծանր ու բարդ իրավիճակը»։

Placeholder