ՌԴ ԱԳՆ հայտարարել է  Չինաստանի հետ տնտեսական կապերի ապադոլարացման մասին
Տնտեսություն
10:56 09/09/2023
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ հայտարարել է Չինաստանի հետ տնտեսական կապերի ապադոլարացման մասին

Ռուսաստանի և Չինաստանի տնտեսական կապերի ապադոլարացումն արդեն տեղի է ունեցել, երկրների միջև հաշվարկների ավելի քան 80%-ը կատարվում է ազգային արժույթներով։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Գեորգի Զինովևը:

«Ազգային արժույթների մասնաբաժինը ռուս-չինական հաշվարկներում աճում է չափազանց արագ տեմպերով. եթե 2022 թվականի սկզբին այն կազմում էր մոտ 25%, ապա ներկայումս ՝ արդեն ավելի քան 80%»,- ասել է նա։

Զինովևը նշել է, որ Մոսկվայի բորսայում ռուբլի/յուանով առևտուրը վաղուց գերազանցել է ԱՄՆ դոլարով առևտրի ծավալը։

«Փաստորեն, արդեն այսօր կարելի է արձանագրել երկկողմ տնտեսական կապերի ապադոլարացում», - նշել Է գործակալության զրուցակիցը:

Նա  նաև ասել է, որ ռուս և չինական տնտեսական օպերատորները «զանգվածորեն հեռանում են արևմտյան երկրների «թունավոր» արժույթներից և նախապատվությունը տալիս ռուբլուն և յուանին՝ որպես առավել հուսալի և, ամենակարևորը, հաշվարկների անվտանգ միջոց»։

Placeholder
ՌԴ ԱԳՆ հայտարարել է Չինաստանի հետ տնտեսական կապերի ապադոլարացման մասին