Նեյմարը գերազանցել է Պելեի ռեկորդը
Աշխարհում
19:45 09/09/2023
Աշխարհ

Նեյմարը գերազանցել է Պելեի ռեկորդը

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը գերազանցել է իր հայրենակից, աշխարհի եռակի չեմպիոն Պելեի ռեկորդը՝ Բրազիլիայի հավաքականում պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով, գրում է «Լենտա.ռու»-ն։

Նեյմարը գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2026-ի որակավորման 1-ին տուրի՝ Բոլիվիայի դեմ տնային խաղում։ Հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Նեյմարի համար այս գոլը 78-րդն էր Բրազիլիայի հավաքականի կազմում։ Այսպիսով, նա գերազանցել է Պելեին , որը ազգային թիմի հետ հավաքականների դեմ պաշտոնական խաղերում խփել է 77 գոլ։

Բրազիլիայի հավաքականի կազմում Նեյմարը մասնակցել է աշխարհի 3 առաջնության: 2014 թվականի մրցաշարում թիմը զբաղեցրել է չորրորդ տեղը, 2018-ին հասել է քառորդ եզրափակիչ:
 

Placeholder
Նեյմարը գերազանցել է Պելեի ռեկորդը