Խաղից հետո մտա հանդերձարան, մեր ֆուտբոլիստներից որևէ մեկը ուրախ չէր. Պետրակով
Սպորտ
01:44 09/09/2023
Հայաստան

Խաղից հետո մտա հանդերձարան, մեր ֆուտբոլիստներից որևէ մեկը ուրախ չէր. Պետրակով

«Սա ոչ ոքիի խաղ էր։ Երբ խաղից հետո մտա հանդերձարան, մեր ֆուտբոլիստներից որևէ մեկը ուրախ չէր, բավարարված չէին այս հաշվով»,- Թուրքիա - Հայաստան խաղից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակում հանդիպեց Թուրքիայի հավաքականի՝  մրցակցի հարկի տակ։ Խաղն ավարտվեց՝ 1։1։

Պետրակովն ասաց, թիմը ճիշտ ճանապարհի վրա է, լսում են իր ասածներն ու կատարում։

Placeholder