«Հրապարակ». Ո՞վ է կառուցելու Երեւանի ճոպանուղին
Օրվա մամուլ
09:07 09/09/2023
Հայաստան

«Հրապարակ». Ո՞վ է կառուցելու Երեւանի ճոպանուղին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրելու երկիր» կուսակցության կողմից Երեւանում ճոպանուղու համակարգի կառուցման թեման բուռն քննարկումների է արժանացել․ ոմանք ուրախ են, որ նման նախագիծ է շրջանառվում և դրանում տեսնում են Երևանի հաղորդակցության խնդիրների լուծումը, մյուսները թերահավատ են, թե կհաջողվի իրականացնել։

«Ապրելու երկրից» վստահեցնում են, որ նախագիծը մտնում է գործնական փուլ․ կուսակցությունը բանակցում է համաշխարհային երկու առաջատար՝ ավստրո-շվեյցարական «Դոպելմայեր» և շվեյցարական «Բարտոլետ» ընկերությունների հետ։ «Դոպելմայերը» կառուցել է Տաթևի ճոպանուղին` ընդամենը 10 ամսում, որը գործածության մեջ ցուցադրել է իր բարձր որակը։

Սեպտեմբերի 14-ին կուսակցության հրավերով Երևան են ժամանելու «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչները՝ տեղում ծանոթանալու նախագծին և ներկայացնելու համագործակցության առաջարկ։ Ըստ նրանց հաշվարկների՝ մեկ տարի հետո ճոպանուղու որոշ կայարաններ արդեն կարող են գործել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder