Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունների անցկացումը
Քաղաքական
17:03 09/09/2023
Հայաստան

Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրությունների անցկացումը

Կիևից Աննա Հակոբյանի վերադարձից ընդամնեը մեկ օր անց Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել։

Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների վերաբերյալ։

Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ չի ճանաչում, ավելին դատապարտում է նախագահի ընտրությունները։

«Այս, այսպես կոչված, «նախագահական ընտրությունների» անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, և դրանց արդյունքներն առ ոչինչ են։ Ուկրաինան ևս մեկ անգամ հայտնում է իր աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-ասված է Ուկրաինայի ԱԳ նախարարության կայքում։

Placeholder