Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ ՊՆ-ի անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում․ ՀՀ ՊՆ
Քաղաքական
12:11 09/09/2023
Հայաստան

Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ ՊՆ-ի անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում․ ՀՀ ՊՆ

Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով,  կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին (այդ թվում՝ օտարերկրյա լրատվամիջոցներին) ևս մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության  պաշտոնական էջերին»,- ասված է հաղորդագրությունում։

Placeholder
Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ ՊՆ-ի անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում․ ՀՀ ՊՆ