Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհերի թիվը հասել է 296-ի
Աշխարհում
09:00 09/09/2023
Աշխարհ

Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհերի թիվը հասել է 296-ի

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 296-ի, վիրավորվել է 153 մարդ, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր 93 զոհի մասին: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (ԷՄՍԿ) տվյալներով ՝ 6,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա:

Ստորգետնյա ցնցումներից տուժած շրջաններում արձանագրվել են էլեկտրամատակարարման և բջջային կապի լուրջ խնդիրներ:

Al-Arabiya հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Մարոկկոյի մի շարք բնակավայրերի բնակիչներ, վախենալով նոր ցնցումներից, իրենց տներից դուրս են եկել փողոց:
 

Placeholder
Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ զոհերի թիվը հասել է 296-ի