Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել
Իրավունք
09:46 09/09/2023
Հայաստան

Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել

«Միկա Բադալյանը ազատ արձակվեց»։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ 

Փաստաբան Լիաննա Գրիգորյանն էլ հավելում է. «Բազմածավալ աշխատանքի արդյունքում Աշոտ Գևորգյանը և Միքայել Բադալյանը ազատ արձակվեցին»։

Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով նրանց ձերբակալությանը,գրել էր.

«Փաստերը վկայում են, որ Միկա Բադալյանի նկատմամբ իրականացվածը քաղաքական հետապնդում է, որն այս իշխանությունը տեղավորել է հակառուսական պետական քաղաքականության մեջ։

Վաղը լրանում է Միկա Բադալյանի ձերբակալման ժամկետը և համոզված եմ, որ նրան ազատ են արձակելու դադարեցնելով քրեական հետապնդումը։

Միկային իշխանությունը ձերբակալեց հնարված մի պատմությամբ, թե ինքը կապ ունի զենքի ապօրինի շրջանառության հետ։ Ակնհայտ է, որ ընդամենը Միկայի անունն ավելացրել էին շարքային մի գործի մեջ, որպեսզի Ռուսաստանին «ապտակ» հասցնեն։
Այսպիսին է ՀՀ իշխանությունը»։

Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ  նրան ձերբակալվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Placeholder
Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել