Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը
Սպորտ
16:20 10/09/2023
Հայաստան

Հայաստան-Խորվաթիա ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը

Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը: Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից:

Գլխավոր մրցավարն է լինելու Կլեման Տյուրպենը: Օգնականներն են Նիկոլյա Դանոսը և Սիրիլ Մունյոն, չորորդ պաշտոնյան է Ռուդի Բուկենը: VAR-ի մրցավարն է Ժերոմ Բրիսարը, VAR-ի մրցավարի օգնական՝ Էրիկ Վատելյեն:

Եվրո 2024-ի ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 20։00-ին։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հվաքականը 4 խաղից հետո 7 միավորով 3-րդն է, իսկ Խորվաթիայինը 3 խաղից հետո ունեն նույնքան միավոր ու 2-րդ տեղում են:

Placeholder