Պեսկովը մեկնաբանել է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման փաստը
Քաղաքական
15:55 11/09/2023
Աշխարհ

Պեսկովը մեկնաբանել է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման փաստը

Հայ-մերիկյան զորավարժությունները խորը վերլուծություն է պահանջում, մենք պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանը, և մենք դա կանենք նրա հետ երկխոսելով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»։

«Այն ֆոնին, թե ինչպես Հայաստանը ցանկություն չհայտնել զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ ցանկանում է հավանաբար վարժանքներ անցկացնել ամերիկացիների հետ, մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ-շատ խորը վերլուծություն՝ պարզելու համար թե ինչու է Հայաստանը հենց նման որոշումներ է կայացրել, թե ինչ նպատակներ են հետապնդում։ Իհարկե, մենք կփորձենք այդ ամենի մասին մտածել ու հասկանալ։ Բայց ամեն դեպքում, մենք դա կանենք հայկական կողմի հետ գործընկերային երկխոսության ընթացքում»,-ասել է Պեսկովը։

Placeholder
Պեսկովը մեկնաբանել է հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացման փաստը