Մարոկկոյում ուժեղ երկրաշարժի հետևանքով ավելի քան 2000 զոհ կա
Աշխարհում
15:12 11/09/2023
Աշխարհ

Մարոկկոյում ուժեղ երկրաշարժի հետևանքով ավելի քան 2000 զոհ կա

Մարոկկոյում վերջին 60 տարվա ամենաուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2122 մարդ, տուժածների թիվն էլ կազմում է 2400, հայտնում է «Reuters»-ը։

«Երկրաշարժի զոհերի թիվը կարող է դեռ աճել։ Ողբերգության կապակցությամբ երկրում եռօրյա սուգ Է հայտարարվել»,- նշում է պարբերականը։

Բազմաթիվ բնակիչներ, որոնք կորցրել են իրենց տները, արդեն մի քանի գիշեր անցկացնում են բաց երկնքի տակ։ Նրանցից ոմանք սննդի և ջրի կարիք ունեն։

Հիշեցնենք, որ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (ԷՄՍԿ) տվյալներով՝ սեպտեմբերի 8-ին 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Դրանից հետո գրանցվել են ևս մի քանի ցնցումներ ՝ 4,8, 3,4, 3,2 և 3,3 մագնիտուդով:

Placeholder
Մարոկկոյում ուժեղ երկրաշարժի հետևանքով ավելի քան 2000 զոհ կա