Սամվել Շահրամանյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Արցախի ուժային կառույցների ղեկավար կազմի հետ
Քաղաքական
19:27 12/09/2023
ԼՂՀ

Սամվել Շահրամանյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Արցախի ուժային կառույցների ղեկավար կազմի հետ

Սեպտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է պաշտպանության նախարարություն և ծառայողական խորհրդակցություն է անցկացրել  հանրապետության ուժային կառույցների ղեկավար կազմի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

«Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը։ Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի ԶՈւ կողմից սեպտեմբերի 5-ից առայսօր իրականացվող տեղաշարժերին և կուտակումներին։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար ճգնաժամի պայմաններում և իրադրության հնարավոր զարգացումների դեպքում խաղաղ բնակչության անվտանգության ապահովման հարցերին,  ինչպես նաև  առկա իրավիճակում հանրապետության պաշտպանական գերատեսչության խնդիրներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Սամվել Շահրամանյանը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել Արցախի ուժային կառույցների ղեկավար կազմի հետ