Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները «Ռեալ Սոսյեդադ»-ում
Աշխարհում
13:48 12/09/2023
Աշխարհ

Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները «Ռեալ Սոսյեդադ»-ում

«Ռեալ Սոսյեդադ»-ի կիսապաշտպան Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնել է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը:

Անցած շաբաթ 20-ամյա ֆուտբոլիստը  բաց էր թողել մի քանի մարզում։ Ավելի վաղ իսպանական ակումբից հայտնել էին, որ Զախարյանը չի մարզվում հիվանդության պատճառով:

Այսպիսով, կիսապաշտպանը պատրաստվում է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղին բոլորի հետ հավասար: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին Իսպանիայում։

Նշենք, որ «Ռեալ Սոսյեդադը»  6 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
 

Placeholder