«Հրապարակ». Արցախում օրեցօր սրվում է հացի խնդիրը
Օրվա մամուլ
08:34 12/09/2023
Հայաստան

«Հրապարակ». Արցախում օրեցօր սրվում է հացի խնդիրը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում իրավիճակն օրեցօր սրվում է, ամենածանրը հացի խնդիրն է։ Կառավարությունը որոշում է ընդունել, որ անհատներից պարտադիր գնումներ արվեն, խոսքը հացահատիկի մասին է։

Հատկապես Ստեփանակերտից դուրս համայնքներում մարդիկ ամբարել են իրենց հացահատիկը և հրաժարվում են վաճառել՝ նկատի ունենալով, որ գնալով հացի խնդիրն ավելի է սրվելու, կառավարության որոշմամբ՝ ալրաղացները բնակիչներից պարտադիր գնում են հացահատիկի 10-20 տոկոսը և վաճառում պետությանը, որպեսզի պետությունը կարողանա գոնե կտրոնով բոլորին հաց ապահովել։

Ընդ որում, արդեն քանի օր է՝ հացն Արցախում ստանում են ոչ միայն ցորենի ալյուրից, այլև խառը՝ եգիպտացորենի և հացահատիկային այլ տեսակներից։ Պատմում են, որ հումանիտար իրավիճակն այնքան սրված է, որ ընտանիքում մեծերն օրերով հաց չեն ուտում, որ հացը երեխաներին բաժին հասնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Placeholder