Լիբիայում ջրհեղեղներից հետո 5-6 հազար մարդ անհետ կորել է
Աշխարհում
09:17 12/09/2023
Աշխարհ

Լիբիայում ջրհեղեղներից հետո 5-6 հազար մարդ անհետ կորել է

Լիբիայի արևելքում գտնվող Դերնա քաղաքում ջրհեղեղների պատճառով 5-6 հազար մարդ անհետ կորել է: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ին հայտնել Է Լիբիայի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ Միսմարին:

Ավելի վաղ տեղեկացրել են, որ Դերնայում ջրհեղեղների զոհերի թիվը գերազանցել է երկու հազարը:
Լիբիական ԶԼՄ-ները հայտնել են, որ սեպտեմբերի 10-ին «Դանիել» ցիկլոնի առաջացրած հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ և ջրհեղեղներ են գրանցվել Լիբիայի արևելյան մի շարք քաղաքներում և բնակավայրերում։

Հորդառատ անձրևների պատճառով տարածաշրջանում փակվել են օդանավակայաններն ու նավահանգիստները։ Երկրի արևելքում գտնվող Սուսա և Դերնա քաղաքները հայտարարվել են տարերային աղետի գոտիներ: Ջրհեղեղներից տուժած քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։

Ավելի վաղ «Դանիել» ցիկլոնը հարվածել էր Հունաստանին․ սեպտեմբերի 4-ից ամբողջ երկրում հորդառատ անձրևներ են տեղացել ։ Նշվում է, որ  երկրում տարերային աղետի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի, ևս երեքը համարվում են անհետ կորած: Սպասվում է, որ «Դանիելը» կհասնի Եգիպտոսի միջերկրածովյան ափերին:
 

Placeholder
Լիբիայում ջրհեղեղներից հետո 5-6 հազար մարդ անհետ կորել է