Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը կբաշխվի առաջիկա օրերին
Տարածաշրջան
17:44 13/09/2023
ԼՂՀ

Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը կբաշխվի առաջիկա օրերին

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից հայտնում են. 

«Հարգելի՛ քաղաքացիներ

Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության  սննդամթերքը նախատեսվում է  առաջիկա օրերին բաշխել հետևյալ կարգավիճակ ունեցող ընտանիքներին․

Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ

Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ

5 և ավելի  անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ»։ 

 

Placeholder
Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված սննդամթերքը կբաշխվի առաջիկա օրերին