Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ չի լինի. Իրանի պաշտպանության նախարար
Իրանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատում մոտ ապագայում չի լինի։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։
«Մենք կարծում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի, և մենք հստակ հայտնել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այս հարցում»,-նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Նախարարը շարունակել է իր խոսքը.«Մենք չենք ընդունում պետությունների միջև սահմանների փոփոխությունը, բայց կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում որևէ լուրջ բան տեղի չի ունենա»։