Փաշինյան. Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշերի նկատմամբ
Քաղաքական
17:01 13/09/2023

Փաշինյան. Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշերի նկատմամբ

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոյանը խոսեց ՊԵԿ նախագծի մասին, որով փորձ է արվում կարգավորել ՀՀ քաղաքացիների և երկքաղաքացիների՝ վրացական պետահամարանիշներով մեքենաների օգտագործումը Հայաստանի տարածքում։

«Ճիշտ է նախագիծը միտված է կարգավորելու այդ խնդիրը, բայց այն իր մեջ պարունակում է բավականաչափ լուրջ հիմնախնդիր»,- ասաց նա։

Շ.Թորոսյանը նշեց, որ կողմ է հարցի կարգավորմանը, բայց կարգավորվելուն զուգընթաց պետք է հաշվի առել արդեն գոյություն ունեցող փաստը։



Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշերի նկատմամբ, բայց խոսքն այն մասին է, որ  ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշով  ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ և կարգեր կան։  Մենք գիտենք, որ այդտեղ խոսքը ոչ թե վրացական  պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունենալու մասին է, այլ ՀՀ նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները չկատարելու մասին է։ Որևէ պատճառաբանության՝ Հայաստանի նկատմամբ հարկային և մաքսային պարտավորությունները չկատարելը, մեզ համար անընդունելի է»։

Placeholder
Փաշինյան. Մեծագույն հարգանք ունենք վրացական ամեն ինչի, այդ թվում պետհամարանիշերի նկատմամբ