Սամվել Շահրամանյանն այցելել է ԱԱԾ
Քաղաքական
17:40 13/09/2023
ԼՂՀ

Սամվել Շահրամանյանն այցելել է ԱԱԾ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարն անդրադարձել է  հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին:

Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը:

Placeholder
Սամվել Շահրամանյանն այցելել է ԱԱԾ