«Հրապարակ». Երևանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը
Օրվա մամուլ
09:13 13/09/2023
Հայաստան

«Հրապարակ». Երևանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու ընտրությունները խաթարել են իշխանության անդորրը: Քարոզարշավի վերջին օրերն են` մինչև սեպտեմբերի 17-ը հաշված օրեր են մնացել: Քարոզարշավին սկսել է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանը, ով երեկ Հանրայինի եթերում կոչ արեց՝ ընտրել ՔՊ-ին և Տիգրան Ավինյանին:

Բոլորին հրահանգված է ակտիվ աշխատանքներ տանել՝ լինի դա Տիգրան Ավինյանի հետ շրջայցի, թե բնակիչների հետ առանձին զրույցների տեսքով։ Այս փաստով է պայմանավորված, որ այս շաբաթվա ԱԺ նստաշրջանը, կարելի է ասել, ուղղակի գլխառադ արեցին, չնայած մոտ 50 նախագիծ էր ընդգրկված օրակարգում:

Խորհրդարանը հազիվ օրուկես նիստ արեց, երեկ կեսօրից հետո օրակարգն արդեն սպառված էր, իսկ առավոտյան, երբ քվեարկում էին նախորդ օրը քվեարկած նախագծերը, պարզվեց, որ ՔՊ-ն «տեղում չէ», և սահմանադրական նախագիծն անցկացնելու բավարար ձայներ՝ 63 կողմ չկա խորհրդարանում: Ստիպված՝ ընդմիջում վերցրին և քարոզարշավի մասնակից պատգամավորներին խորհրդարան բերման ենթարկեցին, որ քվեարկությունն իրականացնեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder