Ջրհեղեղների հետևանքով Լիբիայում հազարավոր մարդիկ են զոհվել
Աշխարհում
13:56 13/09/2023
Աշխարհ

Ջրհեղեղների հետևանքով Լիբիայում հազարավոր մարդիկ են զոհվել

Հազարավոր մարդիկ են զոհվել Լիբիայի արևելքում «Դենիել»փոթորկի հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղների պատճառով։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, տեղական իշխանությունների տվյալներով ՝ տարերքի զոհ է դարձել առնվազն 5,3 հազար մարդ ։

Ամենից շատ տուժել է Դերնա քաղաքը։ Այնտեղ, իշխանությունների տվյալներով, անհետ կորած է համարվում 6 հազար մարդ։

Փոթորիկը հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ է առաջացրել Լիբիայի Արևելքի մի շարք քաղաքներում, իսկ Դերնայում ջուրը ճեղքել է ամբարտակները և ողողել թաղամասերը։

Երկրի արևելյան շրջաններում վերջին ավելի քան քառասուն տարվա ընթացքում ռեկորդային քանակությամբ տեղումներ են գրանցվել: Բացի Դերնայից, խիստ տուժել են Բենգազի, Ալ Բայդա, Ալ Մարջ և Սուսա քաղաքները։

Միջազգային Կարմիր Խաչի գնահատականներով ՝ անհետ կորել է 10 հազար մարդ։


 

Placeholder